Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
copy image url

Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Արտաքին 3 տարի առաջ - 16:02 11-04-2022
Թուրքիայի կառավարության ապրիլի 12-ին տեղի ունենալիք նիստի օրակարգում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը

Քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելուն միտված Անկարայի դիվանագիտական ջանքերը:

Կքննարկվեն նաև ներքին խնդիրներ, այդ թվում՝ գնաճի զսպմանը, «ահաբեկչության դեմ պայքարին» առնչվող և այլ թեմաներ:

Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ուղերձով և ամփոփ տեղեկություն կհաղորդի կառավարության նիստում քննարկված թեմաների ու ընդունված որոշումների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված