Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հերթական ամենօրյա երեկոյան տեսաուղերձով:
«Ռուսական զորքերը կանցնեն էլ ավելի լայնածավալ գործողությունների մեր պետության արևելքում,- ասել է Ուկրաինայի նախագահը։- Նրանք կարող են էլ ավելի շատ հրթիռներ և ավիառումբեր օգտագործել մեր դեմ։ Բայց մենք պատրաստվում ենք հակահարված տալու այդ գործողություններին»։
Զելենսկին խոստացել է «ավելի շատ զենք բերել Ուկրաինա», ինչպես նաև էլ ավելի ակտիվացնել դիվանագիտական և լրատվամիջոցների ակտիվությունը, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները հիմնավորելու համար: