Մարտական գործողությունների փորձ ունեցող մի շարք դատապարտյալներ ազատ կարձակվեն. Զելենսկի
copy image url

Մարտական գործողությունների փորձ ունեցող մի շարք դատապարտյալներ ազատ կարձակվեն. Զելենսկի

Արտաքին 3 տարի առաջ - 14:57 28-02-2022
Ուկրաինայում ռազմական դրության պայմաններում մարտական ​​գործողությունների փորձ ունեցող մի շարք ուկրաինացիներ կալանքից ազատ են արձակվում, նրանց վրայից հանվում են բոլոր պատժամիջոցները։ Այս մասին այսօր իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բարոյական առումով ոչ պարզ որոշում է կայացվել. ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների մասնակիցները, իրական մարտական ​​փորձ ունեցող ուկրաինացիները կազատվեն կալանքից և կկարողանան քավել իրենց մեղքը։ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի ուժային գործողություններին մասնակցող մի շարք մարդկանց վրայից հանվում են բոլոր պատժամիջոցները»,- ասել է նա: