Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան մտադիր է «Բայրաքթարներ» գնել Թուրքիայից
copy image url

Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան մտադիր է «Բայրաքթարներ» գնել Թուրքիայից

Արտաքին 3 տարի առաջ - 16:26 10-04-2022
Սերբիան մտադիր է Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գնել: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ամփոփելով «Հրե վահան» զորավարժությունների արդյունքները։
«Մենք ուժեղացնելու ենք մեր ուղղաթիռային ավիացիան, ինչպես նաև ավելացնելու ենք անօդաչու թռչող սարքերի թիվը։ Ես երկու օր առաջ (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի հետ զրուցելիս «Բայրաքթարներ» խնդրեցի և ստացա խոստում, որ մենք այդ ԱԹՍ-ներն արտահերթ գնելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախագահը։
Այս պահին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ ունի վեց պետություն՝ Ադրբեջանը, Կատարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։
Սերբական բանակի «Հրե վահան» զորավարժություններն ավարտվել են շաբաթ օրը Պասուլյանսկե-Լիվադե զորադաշտում։ Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ ցամաքային զորքերի, ավիացիայի և հակաօդային պաշտպանության, 72-րդ հատուկ նշանակության ջոկատի և 63-րդ օդադեսանտային բրիգադի ստորաբաժանումները։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ