Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլը
copy image url

Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Արտաքին 3 տարի առաջ - 15:10 10-04-2022
Այսօր, ապրիլի 10-ին, Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Հաղթողն, ըստ կանխատեսումների, կորոշվի միայն քվեարկության երկրորդ փուլում՝ երկու շաբաթ անց։ Ենթադրվում է, որ երկրորդ փուլ դուրս կգան պետության գործող ղեկավար Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը։
Շաբաթ օրը Ֆրանսիայի անդրծովյան տարածքների բնակիչներն արդեն իրենց ձայնը տվել են նախընտրած թեկնածուին։
Քվեաթերթիկներում նշված է 12 թեկնածուների անուններ։ Ծայրահեղ ձախերից նախագահի պաշտոնին հավակնող Ժան-Լյուկ Մելանշոնը, ըստ նախընտրական հետազոտությունների, երրորդ տեղում է և նույնպես ապրիլի 24-ին երկրորդ փուլ դուրս գալու ակնկալիք ունի։
Ընտրություններին մասնակցությունը կարող է ցածր լինել։ Վերջին հարցումները ցույց են տվել, որ Ֆրանսիայի քաղաքացիների մինչև 30%-ը կարող է չմասնակցել քվեարկությանը։ Նաև, ըստ հարցումների, տասը ընտրողներից երեքը մինչև վերջին պահը չեն կողմնորոշվել, թե որ թեկնածուին են տալու իրենց ձայնը։