Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածել են «Տոչկա-Ու» հրթիռով. Զելենսկի
copy image url

Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածել են «Տոչկա-Ու» հրթիռով. Զելենսկի

Արտաքին 3 տարի առաջ - 14:13 08-04-2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա հարվածն իրականացվել է «Տոչկա-Ու»-ով։

«Ռուս ճիվաղները չեն հրաժարվում իրենց մեթոդներից: Ուժ և խիզախություն չունենալով դիմակայել մեզ մարտի դաշտում՝ նրանք ցինիկաբար ոչնչացնում են խաղաղ բնակչությանը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Դոնեցկի մարզի նահանգապետը հայտնել էր, որ հարվածը հասցվել է ռուսական «Իսկանդեր» հրթիռով։


«Տոչկա-Ու» հրթիռներն օգտագործում է ուկրաինական բանակը։ Ռուսաստանում այդ հրթիռները սպառազինությունից դուրս են բերվել, բայց կան պահեստարաններում։

Պատերազմական պայմաններում BBC-ն չի կարող օպերատիվորեն հաստատել հարվածների, այդ թվում՝ դրանց միջոցների մասին տեղեկատվությունը։

Ամենից շատ դիտված