Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի բնակելի թաղամասերին «կանխամտածված հարված» են հասցրել «Տոչկա-Ու» երեք բալիստիկ հրթիռներով՝ կասետային զինամթերքով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես պնդում է գերատեսչությունը, բոլոր հրթիռները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով, սակայն դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։
«Նաև ռուսական ՀՕՊ միջոցներով Կուրսկին մոտ թռչելիս ոչնչացվել են ուկրաինական երկու «Տու-143 Ռեյս» ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր՝ լցված պայթուցիկներով»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով, հրթիռային հարվածը «նպատակաուղղված իրականացվել է ռուսական քաղաքների բնակչության խաղաղ քաղաքացիների դեմ»։