Լավրովը Կիևին մեղադրել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից շեղվելու մեջ
copy image url

Լավրովը Կիևին մեղադրել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից շեղվելու մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 07-04-2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագծում, որը նախօրեին ներկայացրել է Ուկրաինան, «շեղում կա Ստամբուլի հանդիպման ժամանակ ամրագրված դրույթներից», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովի խոսքով՝ Ուկրաինան նախկինում խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այս կետը բացակայում է։

Բացի դրանից, Ուկրաինան առաջարկում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկել Ղրիմի ու Դոնբասի հարցերը, իսկ այդ միտքն անընդունելի է, ասել է ՌԴ ԱԳ նախարարը։