ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպումը
copy image url

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպումը

Արտաքին 3 տարի առաջ - 11:34 07-04-2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիաների միջազգային թռիչքների ապահովման, ինչպես նաև զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական գույքի փոխադրումների հետ կապված միջազգային տարանցիկ թռիչքների թույլտվությունների միջգերատեսչական և միջպետական ​​համակարգմանը վերաբերող հարցերը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են գերատեսչությունում, ապրիլի 5-6-ը Մոսկվայում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի շրջանակում համապատասխան հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել։ Այս քննարկումներին, որոնք անցկացվել են ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի գլխավորությամբ, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
Հաղորդվում է, որ խորհրդակցությունների արդյունքում ՀԱՊԿ-ի նորմատիվային իրավական բազան կատարելագործելու նպատակով նպատակահարմար է համարվել մի շարք փոփոխություններ կատարել 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագրում և 2015 թվականի սեպտեմբերի 15-ի ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմական և այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական արտադրանքի տեղափոխման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի