«Դա ճիշտ չէ». Կրեմլը՝ Վլադիմիր Զելենսկիին սպանելու մտադրության մասին
copy image url

«Դա ճիշտ չէ». Կրեմլը՝ Վլադիմիր Զելենսկիին սպանելու մտադրության մասին

Արտաքին 3 տարի առաջ - 11:11 07-04-2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունները, թե ռուսական իշխանությունները ցանկանում են սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին նա ասել է ֆրանսիական La Chaîne Info (LCI) հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ: Դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ Կրեմլի ներկայացուցիչը հարցերին պատասխանել է անգլերենով, իսկ նրա խոսքը թարգմանվել է ֆրանսերեն։
Վերջին շաբաթների ընթացքում Վլադիմիր Զելենսկիի դեմ, ըստ նրա գրասենյակի ներկայացուցիչների, ավելի քան տասը մահափորձ է իրականացվել։ «Մեր անվտանգությունը զբաղվում է այդ հարցերով և վերացնում խնդրահարույց տարրերին, որոնք գալիս են այստեղ որսի»,- ասել է Զելենսկին մահափորձերի մասին՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված