ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սոբյանինին և Սիլուանովին
copy image url

ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սոբյանինին և Սիլուանովին

Արտաքին 3 տարի առաջ - 22:05 06-04-2022
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում հայտնվել է ռուսաստանցիների նոր ցուցակ, որոնք ենթակա են ԱՄՆ պատժամիջոցների։ Այդ թվում են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկան և նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն:

Պուտինի դուստրերը ցուցակում չկան, թեև այսօր Սպիտակ տունը հայտնել է, որ արգելափակող պատժամիջոցներ են սահմանվելու Կատերինա Տիխոնովայի և Մարիա Վորոնցովայի նկատմամբ։

Ամենից շատ դիտված