Թուրքիայի ԱՆ-ն հաղորդել է Խաշկաջիի սպանության գործը Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին
copy image url

Թուրքիայի ԱՆ-ն հաղորդել է Խաշկաջիի սպանության գործը Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:04 02-04-2022
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշկաջիի սպանության գործը փոխանցել է Սաուդյան Արաբիայի դատական ատյաններին։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Anadolu-ն։

Նրա տվյալներով՝ արդարադատության նախարարության հրամանը փոխանցվել է Ստամբուլի դատախազությանը։ Ինչպես հինգշաբթի հաղորդել է NTV հեռուստաալիքը, Ստամբուլի դատարանը, որը քննում է տվյալ գործը, մտադիր էր հարցնել արդարադատության նախարարության կարծիքը Սաուդյան Արաբիային դատական գործը փոխանցելու իրավաչափության վերաբերյալ։

Ավելի վաղ դատարանը հեռակա ձերբակալել էր Սաուդյան Արաբիայի 26 հպատակների, սակայն գրեթե երկու տարվա ընթացքում այս գործով շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ Խաշկաջիի հարսնացուն՝ Հաթիջե Ջենգիզը, հայտարարել է, որ դատավարությունը դադարեցվել է Էր Ռիադի՝ թուրքական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։

Ամենից շատ դիտված