Վրաստանը միացել է ՌԴ դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցներին
copy image url

Վրաստանը միացել է ՌԴ դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցներին

Արտաքին 3 տարի առաջ - 09:22 01-04-2022
Վրաստանը մասնակցում է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին (ՌԴ դեմ), և դա իսկապես արդեն ինչ-որ բան նշանակում է մեր ֆինանսական հատվածի համար: Այս պահին մենք նաև մասնակցում ենք բոլոր միջազգային բանաձևերին, որոնք ստեղծվում են Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի