Ֆուտբոլի ընտրանին 92-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
copy image url

Ֆուտբոլի ընտրանին 92-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Սպորտ 3 տարի առաջ - 15:54 31-03-2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կրկին 92-րդն է:

Լավագույն 10 հավաքականների շարքում են` Բրազիլիան, Բելգիան, Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան և Նիդերլանդները:


Ամենից շատ դիտված