ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին
copy image url

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ներքին 3 տարի առաջ - 17:11 29-03-2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի