Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
copy image url

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Արտաքին 3 տարի առաջ - 16:27 29-03-2022
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները երկար ընդմիջումից հետո վերսկսել են բանակցությունները Ստամբուլում։ Կիևը բազմիցս հայտարարել է, որ հանդիպման նվազագույն նպատակը հումանիտար խնդիրների լուծումն է, առավելագույն ծրագիրը՝ հրադադարը։

«Բանակցություններն անցել են կառուցողական կերպով»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

Նա հաղորդել է, որ ռուսական կողմը Ուկրաինայից քննարկման համար ստացել է իրենց հստակ ձևակերպված դիրքորոշումը՝ համաձայնագրում ներառելու համար։

«Մոտ ժամանակներս այդ առաջարկները կքննարկվեն, կզեկուցվեն նախագահին, և մեր համապատասխան պատասխանը կտրվի»,- ասել է Մեդինսկին։

Այս բանակցություններն առաջինն էին ավելի քան երկու շաբաթվա ընթացքում։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է նախորդ գիշեր, ուկրաինացի գործընկերները ժամանել են ավելի ուշ՝ դա բացատրելով լոգիստիկ խոչընդոտներով։

Ամենից շատ դիտված