Էրդողանի գրասենյակը նշել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի սպասվող ժամանակը
copy image url

Էրդողանի գրասենյակը նշել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի սպասվող ժամանակը

Արտաքին 3 տարի առաջ - 20:23 28-03-2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գրասենյակից տեղեկացրել են, որ Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն մարտի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:30-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պատվիրակությունների բանակցությունները տեղի կունենան վաղը՝ առավոտյան 10:30-ին (Մոսկվայի ժամանակով) «Դոլմաբահչե» նախագահական նստավայրում»,- հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Նրանք ընդգծել են, որ ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

Ամենից շատ դիտված