Ամերիկյան USS Forrest Sherman ականակիրը ժամանել է լեհական Գդանսկ
copy image url

Ամերիկյան USS Forrest Sherman ականակիրը ժամանել է լեհական Գդանսկ

Արտաքին 3 տարի առաջ - 11:08 28-03-2022
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Forrest Sherman ականակիրը ժամանել է Լեհաստանի Գդանսկ նավահանգիստ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ TVN հեռուստաալիքին հղումով։
«Ամերիկյան USS Forrest Sherman ականակիրը, որն ի թիվս այլ բաների, հագեցած է հրթիռային կայաններով և տարբեր տրամաչափի զենքերով, խարսխվել է Գդանսկի նավահանգստում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հեռուստաալիքի տվյալներով, նավը Լեհաստանում կմնա մինչև մարտի վերջ։ Ինչպես պարզաբանել են ականակրի անձնակազմի անդամները, իրենց այցի նպատակն է «ընդգծել ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում», ինչպես նաև օգնել Ուկրաինայից տարհանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում։
«Մենք աշխատանքային այցով ժամանել ենք Գդանսկ նավահանգիստ, մեր նպատակն է ընդգծել ամերիկյան ներկայությունը Բալթիկ ծովում և վստահեցնել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, որ մենք ի վիճակի ենք արագ արձագանքել տարածաշրջանում ցանկացած հնարավոր ագրեսիայի»,- ասել է նավի հրամանատար Մեթ Զաբլիկը:
Բացի այդ, նրա խոսքով, անձնակազմի անդամները ցանկանում են ծանոթանալ տեղի մշակույթին ու պատմությանը, որի համար նախատեսում են այցելել Շտուտովի նախկին գերմանական համակենտրոնացման ճամբարի տարածքում գտնվող թանգարան։

Ամենից շատ դիտված