Ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման ուղղություններով մեծ շարժեր չկան․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման ուղղություններով մեծ շարժեր չկան․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 3 տարի առաջ - 20:48 27-03-2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման ուղղություններով մեծ շարժեր չկան, փոխհրաձգությունները կտրուկ նվազել են, սակայն որևէ երաշխիք չկա, որ իրադրությունը սրության նոր դրսևորումներ կունենա։
Ռուսաստանը Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցությունների մեջ է՝ նպատակն Ադրբեջանին ելման դիրքեր վերադարձնելն է։
Չնայած այն հանգամանքին, ստեղծված բարդ իրադրությունը ծանր ազդեցություն է ունենում Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա, այս ճգնաժամը դուրս է եկել Արցախի սահմաններից և սրա հետևանքները՝ անկախ բանակցությունների արդյունքից, մեծ ազդեցություն են ունենալու Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողությունների վրա»։



Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի