Թբիլիսիում վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
copy image url

Թբիլիսիում վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել

Արտաքին 3 տարի առաջ - 19:26 27-03-2022
Թբիլիսիում վառելիքի գների իջեցման պահանջով բողոքի ցույց է անցկացվել։ Ցուցարարները հավաքվել են Առաջին Հանրապետության հրապարակում, որտեղից կենտրոնական Ռուսթավելի պողոտայով շարժվել են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք, հայտնում է SOVA-ն։
Ցուցարարները պահանջում են.

• ակցիզների ամբողջական վերացում,
• ԱԱՀ-ի դրույքաչափի փոխանցումը լողացող ռեժիմի,
• Արհեստական ​​մենաշնորհի ապամոնտաժում։

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ դա կնվազեցնի վառելիքի արժեքը 80-90 թեթրիով (մոտ 25-30 ցենտով):
«Հակառակ դեպքում վառելիքի գները կշարունակեն թանկանալ, և դա վատ կանդրադառնա բոլորի վրա։ Ժամանակն է, որ կառավարությունը փոխի ջայլամի կեցվածքը և արմատական ​​տնտեսական բարեփոխումներ իրականացնի։ Վառելիքի գինը վերաբերում է ոչ միայն ավտոմեքենաների սեփականատերերին։ Վառելիքի արժեքը կազդի ծառայությունների և ապրանքների 70%-ի վրա։ Ամեն ամիս մեր բնակչությունը 20%-ով աղքատանում է»,- ասել է հանրահավաքի կազմակերպիչը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում