Բրիտանիան Ուկրաինային զենքով լի երեք ինքնաթիռ է մատակարարել
copy image url

Բրիտանիան Ուկրաինային զենքով լի երեք ինքնաթիռ է մատակարարել

Արտաքին 3 տարի առաջ - 20:52 18-01-2022

Մեծ Բրիտանիան զենքով լի երեք ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին գրում է ուկրաինական Focus ամսագիրը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոսել էր Ուկրաինային զենք մատակարարելու մասին։ Հրատարակության տվյալներով՝ երկու ինքնաթիռ է ժամանել երկուշաբթի, մեկ այլ ինքնաթիռ՝ հակատանկային զինատեսակներով, երեքշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Կիևում։

Ենթադրվում է, որ Ուկրաինա են մատակարարվել NLAW հակատանկային համակարգեր, շարժական հակատանկային կառավարվող հրթիռներ։

Ուոլեսն ասել է, որ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի թեթև, հակատանկային, պաշտպանական սպառազինության համակարգեր։ Բրիտանացի փոքրաթիվ անձնակազմը նույնպես կարճ ժամանակահատվածում նախնական ուսուցում կանցկացնի: Նախարարը վստահեցրել է, որ մատակարարվող զինատեսակները զուտ պաշտպանական են։

Ամենից շատ դիտված