Կիևում և Կիևի մարզում սահմանել են պարետային ժամ։ Այն կգործի շաբաթ օրը ժամը 20:00-ից մինչև երկուշաբթի՝ մարտի 28-ը, ժամը 07:00-ն:
Պարետային ժամի ընթացքում տրանսպորտը քաղաքում կկարողանա երթևեկել միայն հատուկ անցագրերով։ Չեն աշխատելու հասարակական տրանսպորտը, խանութները, դեղատները և գազալցակայանները: Բնակիչները կկարողանան դուրս գալ փողոց միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի ահազանգի դեպքում գնալ ապաստարան: