Կորոնավիրուսի պատճառով Լատվիայում պարետային ժամ է սահմանվել
copy image url

Կորոնավիրուսի պատճառով Լատվիայում պարետային ժամ է սահմանվել

Արտաքին 3 տարի առաջ - 22:42 21-10-2021

Հոկտեմբերի 21-ին Լատվիայում ուժի մեջ է մտել պարետային ժամ՝ COVID-19-ի տարածման հետ կապված ծանր իրավիճակի պատճառով:

Ավելի վաղ Լատվիայի կառավարությունը հաստատել էր ճգնաժամային կառավարման խորհրդի որոշումը՝ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 15-ը երկրում արգելափակում հայտարարելու մասին: Նաև պարետային ժամ է մտցվել երկրի տարածքում. երեկոյան 8-ից մինչև առավոտյան 5-ը տնից դուրս գալը թույլատրվում է միայն հրատապ պատճառներով:

Սահմանված սահմանափակումները վերաբերում են երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանից՝ նրանք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, թե՝ ոչ: Լատվիայի ոստիկանության և երկրի մի շարք այլ ուժային կառույցների աշխատակիցներ կհետեւեն կառավարության պահանջների կատարմանը:

Ամենից շատ դիտված