Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին փորձում է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ
copy image url

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին փորձում է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ

Ներքին 3 տարի առաջ - 13:24 26-03-2022

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն:

«ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:

Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- նշում է գերատեսչությունը:

Ամենից շատ դիտված