ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նոյեմբերի 17-ին հեռախոսով քննարկել են լարվածության էսկալացիան Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ:
«Քննարկվել է սրումը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում: Անհանգստություն է հայտնվել տեղ գտած զինված ընդհարումների պատճառով: Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: