ԵՄ երկրները կմիավորեն գազի գնումները
copy image url

ԵՄ երկրները կմիավորեն գազի գնումները

Արտաքին 3 տարի առաջ - 10:30 26-03-2022
Եվրամիության երկրները և Եվրահանձնաժողովը շուտով կսկսեն աշխատանքը գազի, հեղուկ գազի և ջրածնի համատեղ գնումների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովի եզրակացություններին։
Փաստաթղթի համաձայն, հաջորդ ձմռան համար սկսվում է էներգառեսուրսների կամավոր գնումների հարթակի մշակումը։
ԵՄ երկրները, օպտիմալ կերպով օգտագործելով միության հավաքական քաղաքական և շուկայական կշիռը, ակնկալում են բանակցություններում հասնել գների նվազեցման: Նշվում է, որ գնումների ընդհանուր հարթակը հասանելի կլինի Արևմտյան Բալկանների երկրներին և երեք ասոցացված արևելյան գործընկերներին։