Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ ռուս զինվորականները գերել են քաղաքային վարչակազմերի 14 ղեկավարների։
Միաժամանակ, հիշեցրել է Վերեշչուկը, Ռուսաստանը պնդում է, որ գերիների փոխանակումը տեղի ունենա բացառապես հավասարության (պարիտետ) սկզբունքով։
«Այստեղ Ռուսաստանը պարիտետ է պահանջում, այսինքն՝ սահմանապահներին փոխանակել սահմանապահների հետ, նավաստիներին՝ նավաստիների, և ես տրամաբանական հարց ունեմ՝ ո՞ւմ հետ ենք փոխանակելու քաղաքապետներին, որոնցից 14-ն արդեն գերեվարվել են ռուս զինվորների կողմից, առայժմ լուծում ենք. այս հարցը միջազգային մակարդակով»,- հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Վերեշչուկը: