Mash-ը հաղորդել է Ժիրինովսկու մահվան մասին
copy image url

Mash-ը հաղորդել է Ժիրինովսկու մահվան մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:16 25-03-2022
Mash Telegram-ալիքը հաղորդել է Ռուսաստանի Լիբերալ - դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին։
«Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է այսօր առավոտյան ժամը 10.45-ին։ Քաղաքական գործիչը վերջին օրն անցկացրել է կոմայի մեջ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի ուշ սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է քաղաքական գործչի մահը։
Ժիրինովսկին փետրվարի 2-ին Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել կորոնավիրուս ախտորոշմամբ։