ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սերգեյ Շոյգուի անհետացումը հանրային դաշտից և «Ագենստվո» պարբերականի հաղորդումն այն մասին, որ պաշտպանության նախարարը սրտի հետ կապված խնդիրներ ունի:
«Պաշտպանության նախարարը հիմա շատ հոգսեր ունի: Ընթանում է հատուկ ռազմական գործողություն: Իհարկե, հիմա մեդիաակտիվության ժամանակը չէ, սա միանգամայն հասկանալի է: <...> Պետք չէ լսել «Ագենստվո» պարբերականին, դիմեք պաշտպանության նախարարություն»,- ասել է նա։