Ռուս միլիարդատերերը գումարները հանելու տեղ չունեն. Bloomberg
copy image url

Ռուս միլիարդատերերը գումարները հանելու տեղ չունեն. Bloomberg

Արտաքին 3 տարի առաջ - 21:23 23-03-2022
Ռուսաստանի օլիգարխները, որոնք երկար ժամանակ արտերկրում օգտագործում են օֆշորային ընկերությունները, դժվարությունների են հանդիպել նրանցից միջոցներ հանելու հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Արդյունքում նրանք փաստացիորեն գումար հանելու տեղ չունեն։

Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայիս պայմաններում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական երկրների իրավասության տակ գտնվող միջոցների պահպանումն անհրապույր է դարձել ռուսների համար։ Այնտեղ բոլոր գումարները կարող են արգելափակվել կամ ձերբակալվել: Կապիտալի վերադարձը երկիր, ըստ գործակալության, ռուս միլիարդատերերը համարում են ոչ այնքան գրավիչ գաղափար։

Ըստ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ռոնեն Պալանի՝ ռուս միլիարդատերերը պետք է չեզոք երկիր գտնեն։ Բացի դրանից՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո արդեն իսկ մեծ միջոցներ են ուղարկվում Դուբայ, այլընտրանքային տարբերակներ են Հոնկոնգը, Մավրիկիոսը և Մալդիվները։

Պրոֆեսորը կարծում է, որ նրանք այդ գումարները կարող են ուղարկել հետխորհրդային երկրներ։ Օրինակ՝ միջին եկամուտ ունեցող որոշ ռուսներ արդեն բացում են սերբական բանկային հաշիվներ, որպեսզի կարողանան գործարքներ կատարել արտասահմանում:

Ամենից շատ դիտված