ՌԴ ՊՆ-ն՝ մեկ օրում պատերազմական գոտում տեղի ունեցածի մասին
copy image url

ՌԴ ՊՆ-ն՝ մեկ օրում պատերազմական գոտում տեղի ունեցածի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:59 23-03-2022
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը առավոտյան ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է մարտական ​​գոտում իրավիճակը։ Նա խոսել է ուկրաինական կողմի կորուստների մասին։ Ըստ Կոնաշենկովի հայտարարության՝
• ռուսաստանցի զինվորականները Կիևի հյուսիսային ծայրամասում գտնվող արդյունաբերական գոտում ոչնչացրել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգի երկու արձակման կայան և լիզքավորման ավտոմեքենա,
• մեկ օրում, ընդհանուր առմամբ, օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 97 օբյեկտ, ներառյալ 8 զենիթահրթիռային համակարգեր՝ 6 Բուկ-Մ1, մեկ C-300 և մեկ «Օսա» ԶՀՀ-ի ռազմական մեքենա։ Ինչպես նաև հրամանատարական կետեր, ՆԱՏՕ-ի երկրների արտադրության 8 դաշտային հրետանային և 3 հրետանային հետախուզական կայաններ,
• ռուսական ՀՕՊ համակարգերը Իզյում քաղաքի մոտ օդում խոցել են ուկրաինական Սու-24, ուկրաինական 16 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ երեք Bayraktar TB-2,
• պատերազմի սկզբից Ուկրաինայում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 184 ինքնաթիռ և ուղղաթիռ, 246 անօդաչու թռչող սարք և 189 հակաօդային պաշտպանության համակարգ, 1558 տանկ և այլ մարտական ​​զրահատեխնիկա, 156 հրթիռային կայանք, 624 դաշտային հրետանային և ականանետային զենքեր։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի