ԱՄՆ-ը և դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը. Reuters
copy image url

ԱՄՆ-ը և դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հարցը. Reuters

Արտաքին 3 տարի առաջ - 12:56 23-03-2022
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից` «Մեծ քսանյակից» հեռացնելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
G20-ը աշխարհի խոշորագույն տնտեսությունների խումբ է, որի նպատակը համաշխարհային տնտեսության վրա ազդող ամենակարևոր հարցերի շուրջ գործողությունների համակարգումն է:
Գործակալության աղբյուրները նշում են, որ Ռուսաստանին G20-ից հեռացնելու առաջարկն արվել է Լեհաստանի կողմից, որին աջակցել է ԱՄՆ-ը:
Սակայն, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանին հեռացնելու հեռանկարները կասկածելի են. այս հարցի քվեարկության ժամանակ Չինաստանը, Հնդկաստանը կամ Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն իրենց վետոյի իրավունքը։