ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները առայժմ չեն պատրաստվում ճանաչել «Թալիբան»-ը
copy image url

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները առայժմ չեն պատրաստվում ճանաչել «Թալիբան»-ը

Արտաքին 3 տարի առաջ - 09:27 28-08-2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները առայժմ մտադիր չեն «Թալիբան»-ը ճանաչել որպես Աֆղանստանի իշխանություններ:

«Կարծում եմ, որ պետք է լինի առավելագույն ըմբռնում, որ ԱՄՆ-ի կամ միջազգային գործընկերների կողմից չկա որևէ շտապողականություն («Թալիբանը») ճանաչելու ցանկացած կարգավիճակով»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը իր դաշնակիցների և գործընկերների հետ պարբերաբար և մշտական հիմունքով քննարկում է «Թալիբան»-ի հնարավոր ճանաչման հարցը:

Ամենից շատ դիտված