Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի օկուպացիան Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը չէ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում ըստ նախապես սահմանված ծրագրերի ու խնդիրների։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ ոչ ոք ի սկզբանե չէր սպասում, որ դրա համար մի քանի օր կպահանջվի։
Նա նաև ասել է՝ քչերն են, որ համաձայն չեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ, դա քաղաքացիների ճնշող փոքրամասնությունն է՝ ընդամենը 25%: Այդ մասին են վկայում հարցումների և վիճակագրության արդյունքները։