Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են անցկացվել Երուսաղեմում։ Այս մասին նա ասել է երկուշաբթի գիշերը հրապարակված տեսաուղերձում։
Ավելի վաղ Զելենսկին տեսակապով ելույթ էր ունեցել Իսրայելի Քնեսեթում։ «Իսրայելի վարչապետը, պարոն Բենեթը, փորձում է բանակցային ուղի գտնել Ռուսաստանի հետ, և մենք երախտապարտ ենք ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ։ Հնարավոր է՝ Երուսաղեմում։ Խաղաղություն գտնելու համար, եթե դա հնարավոր է, սա ճիշտ քաղաք է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։