Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր
copy image url

Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր

Սպորտ 3 տարի առաջ - 22:07 19-03-2022

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներից երկուսը կրկին մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճել է արծաթե մեդալ:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից ԱրթուրԴավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, ՎահագնԴավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկուոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:

Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի:

Ամենից շատ դիտված