Թուրքիան մտադիր է լրացուցիչ C-400-ներ գնել Ռուսաստանից. Էրդողան
copy image url

Թուրքիան մտադիր է լրացուցիչ C-400-ներ գնել Ռուսաստանից. Էրդողան

Արտաքին 3 տարի առաջ - 13:40 25-09-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է լրացուցիչ С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել Մոսկվայից: Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող միջամտել զենքի գնումների վերաբերյալ Թուրքիայի կողմից որոշումներ կայացնելու գործընթացին:

Էրդողանը հայտարարել է, որ իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, մասնավորապես՝ F-35 ինքնաթիռների չտրամադրումը, որի համար վճարվել է 1.4 մլրդ դոլար, ինչպես նաև Patriot ԶՀՀ-ի մատակարարման խնդրանքը, որը նույնպես մերժվել է:

«Ինձ Patriot չեք տալիս, և ես, հնարավոր է, պաշտպանական համակարգեր ձեռք բերեմ այլ երկրներից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Ամենից շատ դիտված