ԱՄԷ փոխնախագահ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումն ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը։
«Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դուբայում հանդիպում է ունեցել Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումի հետ»,- հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով սիրիական իշխանությունների հայտարարությունը։
Բանակցությունների ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես, տնտեսության, ներդրումների և առևտրի ոլորտներում։
Ավելի ուշ Սիրիայի նախագահն այցելել է Աբու Դաբի, որտեղ հանդիպել է թագաժառանգ Մուհամմեդ բեն Զայիդ ալ Նահյանի հետ։
Բաշար ալ-Ասադին ԱՄԷ կատարած այցի ժամանակ ուղեկցում են Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը, փոխարտգործնախարար Բաշար Ջահաֆարին և նախագահի գրասենյակի ղեկավար Մանսուր Ազամը։
Լրատվամիջոցները նշում են, որ սա Ասադի առաջին այցն է ԱՄԷ՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր։