Ջիլ Բայդենը հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ Սլովակիայում և Ռումինիայում
copy image url

Ջիլ Բայդենը հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ Սլովակիայում և Ռումինիայում

Արտաքին 2 տարի առաջ - 18:52 08-05-2022
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Սլովակիայում հանդիպել է ուկրաինացի մայրերի և երեխաների հետ, որոնք ստիպված են եղել լքել Ուկրաինան պատերազմի պատճառով։
Բայդենը եղել է Կոշիցե քաղաքում և Վիշնե Նեմեցկե գյուղում, որտեղ զրուցել է փախստականների, տեղացի աշխատողների և կամավորների հետ:
Շաբաթ օրը Ջիլ Բայդենն այցելել է Բուխարեստի «Ուրուգվայ» պետական դպրոց, որտեղ այժմ սովորում են ուկրաինացի փախստականների երեխաները։
Ավելի քան 5,8 միլիոն մարդ է լքել Ուկրաինան Ռուսաստանի ներխուժումից հետո՝ ըստ ՄԱԿ-ի տվյալների։ Մեկնածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են, զինվորական տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված