Երգչուհի Ռիհաննային նկատել են մանկական զգեստ գնելիս, հայտնում է Daily Mail-ը: Այժմ երկրպագուները վստահ են, որ հղի արտիստուհին աղջկա է սպասում։
Լրատվամիջոցներում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում 33-ամյա Ռիհաննան Լոս Անջելեսի Target բյուջետային մանրածախ խանութի մանկական բաժնում է։ Այնտեղ, մասնավորապես, նա գնել է տակդիրներ և մանկական նարնջագույն զգեստ։ Նա խանութ էր եկել ընկերուհու՝ մոդել Սիտա Աբելանի հետ։
Այն մասին, որ երգչուհի Ռիհաննան և ռեփեր A$AP Rocky-ն ծնողներ են դառնալու, հայտնի է դարձել այս տարվա հունվարին։ Արտիստները սկսել են հանդիպել 2020 թվականին։