Պուտինը Պետդումային առաջարկել է ԿԲ նախագահի պաշտոնում կրկին նշանակել Նաբիուլինային
copy image url

Պուտինը Պետդումային առաջարկել է ԿԲ նախագահի պաշտոնում կրկին նշանակել Նաբիուլինային

Արտաքին 3 տարի առաջ - 14:59 18-03-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել Էլվիրա Նաբիուլինայի թեկնածությունը՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նշանակման համար։ Այս մասին հաղորդվում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի կայքում։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է այդ հարցը ներառել Պետդումայի խորհրդի մարտի 21-ի քննարկմանը։

Նաբիուլինայի լիազորությունների ժամկետը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում լրանում է 2022 թվականի հունիսի 24-ին։ Համաձայն «Կենտրոնական բանկի մասին» դաշնային օրենքի՝ կարգավորող մարմնի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ Պետդումայի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Ամենից շատ դիտված