Չինաստանը պատասխանել է ՌԴ-ին օգնություն տրամադրելու հետևանքների մասին ԱՄՆ սպառնալիքներին
copy image url

Չինաստանը պատասխանել է ՌԴ-ին օգնություն տրամադրելու հետևանքների մասին ԱՄՆ սպառնալիքներին

Արտաքին 3 տարի առաջ - 13:01 18-03-2022
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիծյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ ԱՄՆ-ը «միջոցներ կձեռնարկի», եթե Չինաստանը աջակցի Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում, հայտարարել է, որ Չինաստանը հավատարիմ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ անկախ դիրքորոշմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է ուկրաինական խնդրին, Չինաստանը միշտ էլ անկախ, ըստ գործի էության դատողություններ է արտահայտել՝ օբյեկտիվ ու արդար կերպով»,- ասել է դիվանագետը։

ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ում որոշ մարդիկ կեղծ տեղեկություններ են տարածում և ճնշում գործադրում Չինաստանի վրա, որը չի նպաստում ճգնաժամի կարգավորմանը։

Ամենից շատ դիտված