Նման տվյալներ է հաղորդում The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։ Պարբերականն ընդգծում է, որ սա պահպանողական գնահատական է՝ հիմնված սեփական հետախուզական տվյալների, արբանյակային պատկերների և լրատվամիջոցների հրապարակումների վրա։
Եթե այս տվյալները ճշմարիտ են (պատերազմի ժամանակ անհնար է հաստատել այս տեղեկությունը), ապա դա ավելին է, քան ԱՄՆ-ի կորուստները Իրաքում և Աֆղանստանում 20 տարվա ընթացքում։ Եվ ավելին, քան 1994-1996 թվականներին առաջին չեչենական պատերազմում զոհվածների թիվը. այդ ժամանակ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր 4 հազար զոհվածի մասին:
Պաշտոնապես Ռուսաստանը միայն մեկ անգամ՝ մարտի 2-ին է հաղորդել, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 498 զինվորական է զոհվել։