Ուկրաինայում ռուսաստանցի գեներալներն օգտվում են բջջային կապից. New York Times
copy image url

Ուկրաինայում ռուսաստանցի գեներալներն օգտվում են բջջային կապից. New York Times

Արտաքին 3 տարի առաջ - 11:16 17-03-2022
Ուկրաինայում ռուսաստանցի գեներալներն օգտագործում են կապի չպաշտպանված ուղիներ, այդ թվում՝ բջջային կապ և ռադիոկապ, գրում է New York Times-ը՝ հղում անելով երկու ամերիկացի բարձրաստիճան զինվորականի:

Նրանց խոսքով, ռուսաստանցի գեներալներից մեկը սպանվել է այն բանից հետո, երբ ուկրաինական հետախուզությունը գաղտնալսել է նրա զանգը, պարզել է գտնվելու վայրը և ոչնչացրել։

Ուկրաինական ուժերն ասում են, որ արդեն չորս ռուսաստանցի գեներալ են ոչնչացրել. Ռուսաստանը նրանցից ոչ մեկի մահը չի հաստատել։

ՌԴ ՊՆ-ն միայն մեկ անգամ է հայտարարել իր կորուստների մասին՝ մարտի 2-ին հաղորդելով 498 զոհի մասին։