Պատերազմի ժամանակ սփյուռքից ուղարկված ապրանքների խնդիրը Կառավարության վերահսկողության տակ է. Ռուստամ Բադասյան

Ներքին 3 տարի առաջ - 19:54 16-03-2022
«Հացահատիկի և շաքարավազի պաշարների մասով կառավարության մեր գործընկերները հայտարարություն են արել։ Դրանք մեծ չափաբաժնով ներկրվում են ՌԴ-ից և Ուկրաինայից, և այժմ հասկանալի պատճառով Ուկրաինայից ներկրում հնարավոր չէ իրականացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանն ասաց, որ դեռ պետք է ուսումնասիրեն, թե ինչու է արդքան ապրանք գնվել սուպերմարկետներից՝ այն էլ չարդարացված, իսկ առաջացած տնտեսական հետևանքներին հակազդելու համար քննարկումներ են ընթանում. «Մոտ ապագայում պարենային խնդիրներ չեն առաջանա, և ապրանքների ներմուծում կշարունակենք կատարել ՌԴ-ից։
Հնարավոր շուկաներ կարող ենք գտնել, որ կարող են ՀՀ ապրանք մատակարարել»։
Հարցին, թե Որոտանի և Ճակատենի մաքսակետից ինչքան գումար է Ադրբեջանը գանձում և որքանով են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, ասաց. «Մեծ հոսքը գնում է Տաթևի ճանապարհով, և այս ամենը ՀՀ-Իրան հարաբերությունների վրա չի ազդում»։
Շատ մեծ խմբաքանակի ապրանքներ ձյան պատճառով չեն կարողանում ներկրվել ՀՀ, իսկ այն հարցին, թե ՌԴ-ի նկատմամբ տնտեսական սանկցիաները հարկային մուտքերի շրջանառության առումով ինչ հետևանքներ են թողել, պատասխանեց. «Սանկցիաները թողնելու են բացասական հետևանքներ, կուրսի տատանումների հետ կապված բավական տատնումներ կլինեն, ինչը շատ վատ է»։
Բադասյանը նաև նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ սփյուռքից ուղարկված ապրանքների խնդիրը Կառավարության վերահսկողության տակ է, որը շուտով կստանա իր լուծումը՝ հավելելով, որ տարաձայնություն է եղել, թե որ մարմինը պետք է ստանա ապրանքը՝ ԱԻ՞Ն-ը, թե՞ Առողջապահության նախարարությունը։


Տեսանյութը՝ News.am-ի

Ամենից շատ դիտված