Ճապոնիան գրեթե 300 ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ցուցակ է կազմել, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս կարգելվի մարտի 18-ից։
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը ցուցակում ընդգրկել է 266 տեսակի ապրանք և 26 տեխնոլոգիա, հաղորդում է Japan Today պարբերականը:
Էմբարգոյի տակ գտնվող ապրանքների ցանկում են ընդգրկված, մասնավորապես, կիսահաղորդիչները, կապի և նավթավերամշակման սարքավորումները և նյութերի նորագույն տեսակներ, իսկ Ռուսաստանի և Բելառուսի համար արգելված տեխնոլոգիաների թվում են, օրինակ, միկրոչիպեր պատրաստող հաստոցների ծրագրերը:
Բացի այդ, Ճապոնիան ամբողջությամբ արգելում է ցանկացած գործարար հարաբերություն Ռուսաստանի և Բելառուսի հիսուն ռազմական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ։
Ճապոնիան այս պատժամիջոցները սահմանելու իր սկզբունքային որոշման մասին հայտարարել է ուկրաինական պատերազմի առաջին օրերին, իսկ այժմ մանրամասներ է հրապարակել էմբարգոյի և դրա ներդրման ժամկետների վերաբերյալ։