Ճապոնիան արգելել է բեռնատարների, ինքնաթափների և բուլդոզերների մատակարարումը ՌԴ
copy image url

Ճապոնիան արգելել է բեռնատարների, ինքնաթափների և բուլդոզերների մատակարարումը ՌԴ

Արտաքին 2 տարի առաջ - 15:13 10-06-2022
Ճապոնիան արգելել է բեռնատարների, ինքնաթափների և բուլդոզերների մատակարարումը Ռուսաստան։ Այդ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հունիսի 17-ից, հաղորդում է ՏԱՍՍ ռուսական պետական ​​լրատվական գործակալությունը՝ հղում անելով էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդին։

Բացի դրանից, Ճապոնիան դադարեցնում է փայտանյութի, հաստոցների պահեստամասերի, գազի գեներատորների, պոմպերի, տպագրական սարքավորումների և հաստոցների արտահանումը Ռուսաստան։ Արգելքները մտցվում են ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ներխուժան։

Ճապոնիան արդեն սառեցրել է արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված բանկերի ակտիվները, արգելել է բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտահանումը երկիր, այդ թվում՝ 3D տպիչների, քվանտային համակարգիչների և մանրադիտակների։

Տոկիոն արգելել է նաև շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ պրեմիում դասի մեքենաների։

Ամենից շատ դիտված