Պուտինը ստորագրել է օտարերկրյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենք
copy image url

Պուտինը ստորագրել է օտարերկրյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենք

Արտաքին 3 տարի առաջ - 17:53 14-03-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է քաղաքացիական ավիացիայի աջակցության միջոցների մասին օրենքը, որը թույլ է տալիս ռուսական ընկերությունների լիզինգում գտնվող օտարերկրյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքները գրանցել, ինչպես նաև նրանց տրամադրել թռիչքային պիտանելիության հայրենական հավաստագրեր։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ռուսաստանի Դաշնության Օդային օրենսգրքում և մի շարք օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները թույլ են տալիս ռուսական ավիաընկերություններին պահպանել օտարերկրյա օդանավերի շարժակազմը և հնարավորություն են տալիս ինքնաթիռների շահագործումը ներքին երթուղիներով: Քաղաքացիական օդանավերի հավաստագրումը կիրականացվի հավաստագրման կենտրոնների և փորձարկման լաբորատորիաների ներգրավմամբ, որոնց պահանջները կսահմանի տրանսպորտի նախարարությունը։

Ինչպես ասվում է բացատրական գրության մեջ, օրենքն ուղղված է Ռուսաստանի Դաշնության շահագործողների կողմից օտարերկրյա օդանավերի շարժակազմի պահպանմանը՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեության անխափան գործառույթը ապահովելու համար՝ հակապատժամիջոցների ընդունման շրջանակներում:

Փաստաթուղթը նաև նախատեսում է տրանսպորտային անվտանգության ապահովման տեխնիկական միջոցների հավաստագրման ժամկետները 2022 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչը «թույլ կտա տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտներին վերաբաշխել հավաստագրման ընթացակարգի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները», ասվում է ուղեկցող նյութերում։

Ամենից շատ դիտված