Փոփոխություն՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում. նախկին ՀՔԾ-ի փոխարեն տեղեկությունների ստացման լիազորությունը կտրվի Հակակոռուպցիոն կոմիտեին

Ներքին 3 տարի առաջ - 11:13 14-03-2022
«Առաջարկվում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում՝ նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանելով Հակակոռուպցիոն կոմիտեի համար»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Հերթական նիստի ընթացքում նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ասաց, որ սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձնել Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի՝ անվանատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների ստացումը, ինչպես նաև բաժնետոմսերի ու բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկության ստացումը, այդ թվում՝ բաժնետոմսերի սեփականատերերի, անվանական արժեքի, քանակի, տեսակի և դասի, թողարկողի, բաժնետոմսերով իրականացված գործարքների, բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների, թողարկողի բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ օրենքի 197-րդ հոդվածի իմաստով հայաստանյան անվանատերերին և օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկությունների ստացումը:

Հանձնաժողովի բոլոր հինգ անդամները կողմ քվեարկեցին նախագծին։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված