Իտալիայում ուկրաինացի փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է
copy image url

Իտալիայում ուկրաինացի փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է

Արտաքին 3 տարի առաջ - 16:42 13-03-2022
Իտալիայի կենտրոնում վթարի ենթարկված ավտոբուսը Ուկրաինայի ավելի քան 20 քաղաքացիների տեղափոխում էր փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն։ Ըստ Il Messaggero պարբերականի, ճանապարհի եզրին կողաշրջված ավտոբուսում 21 ուղևոր է եղել։

Մեկ կին զոհվել է, հինգ մարդ վիրավորվել։ Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Ֆորլի-Չեզենա մարզում (Էմիլիա-Ռոմանիա շրջան): Ավտոբուսն ուղևորվում էր Պեսկարա։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Վթարի պատճառները հետաքննվում են։

Ամենից շատ դիտված